Ծեծկռտուք ռումինացի ֆանատների և ՀՖՖ-ի ներկայացուցիչների միջև

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Ռումինա-Հայաստան հանդիպումից հետո բախում է տեղի ունեցել ռումինացի և երկրպագուների և ՀՖՖ-ի պատվիրակության անդամների միջև։ Ինչպես հայտնում են ռումինական ԶԼՄ-ները ծեծկռտուքը սկսվել է այն բանից հետո, երբ ֆանատներից մեկը գարեջրով լի բաժակը նետել է ՀՖՖ-ի ներկայացուցիչների ուղղությամբ։ Բախման հետևանքով տուժածներ չկան։ Ոստիկաններին և մարզադաշտի անվտանգության աշխատակիցներին հաջողվել է հանդարտեցնել կրքերը։ Ծեծկռտուքին փորձել են միջամտել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներից մի քանիսը, սակայ նրանց թույլ չեն տվել բարձրանալ տրիբունա։