Նավթի գներն աճել են գրեթե երկու տոկոսով

Նավթի գներն աճել են գրեթե երկու տոկոսով

Նավթի համաշխարհային գները հոկտեմբերի 11-ին կաճեն գրեթե երկու տոկոսով, քանի որ դրա բարձր պահանջարկը պահպանվում Է ամենից առաջ թանկ գազի պատճառով: Այդ մասին, վկայում են սակարկությունների տվյալները եւ վերլուծաբանների մեկնաբանությունները: Երեւանի ժամանակով 09:04-ի դրությամբ, Brent մակնիշի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինը կտրուկ բարձրանում Է մեկ բարելի դիմաց 1,63 տոկոսով՝ հասնելով 83,74 դոլարի, WTI նավթի նոյեմբերյան ֆյուչերսներինը՝ 2,04 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 80,95 դոլարի: Հոկտեմբերի 11-ի առավոտյան նավթի շուկայում շարունակվում Է նախորդ շաբաթվա աճը, ինչին նպաստում Է դրա բարձր պահանջարկը՝ որպես բնական գազի այլընտրանք, որը խիստ թանկացել Է: Այսպես, Եվրոպայում գազի ֆյուչերսների գներն օգոստոսի սկզբից մինչեւ սեպտեմբերի վերջն աճել Է գրեթե կրկնակի, իսկ պատմական առավելագույնը գրանցվել Է հոկտեմբերի 6-ին՝ հազար խորանարդ մետրի դիմաց 1937 դոլար: Ճիշտ Է, մինչեւ շաբաթվա վերջը դրանք նվազել են գրեթե մինչեւ 1000 դոլար, բայց գազի փոխարինման պահանջարկին լուրջ խթան Է տրվել: Բացի այդ, ՕՊԷՔ+-ի վերջին նիստի ընթացքում դաշինքը որոշում Է ընդունել չարագացնել նավթի արդյունահանման ավելացումը: Օգոստոսից նա արդյունահանումն ամեն ամիս ավելացնում Է օրական 400 հազար բարելով՝ հուսալով մինչեւ 2022 թվականի սեպտեմբերի վերջն աստիճանաբար հրաժարվել այդ սահմանափակումներից: «Նավթի գներն առաջվա պես պահպանվում են Էներգիայի մի քանի սպառողների կողմից բարձր պահանջարկի պատճառով, որոնք կարող են նավթն օգտագործել որպես բնական գազի այլընտրանք, ինչպես նաեւ ՕՊԷՔ+-ի կողմից նավթի սահմանափակ մատակարարումների պատճառով»,- Wall Street Journal թերթին մեկնաբանել են NAB-ի վերլուծաբանները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: