Խոակին Կապառոս. Մենք բավարարված չենք Իսլանդիայի դեմ հանդիպման արդյունքից, սակայն պետք է հոգեբանորեն տրամադրվենք վաղվա խաղին․ Ffa.am

Հոկտեմբերի 10-ին՝ Բուխարեստի «Ստյաոա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման խմբային փուլի Ռումինիա-Հայաստան հանդիպմանն ընդառաջ, կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և պաշտպան Տարոն Ոսկանյանի նախախաղային մամուլի ասուլիսը։ -Տարոն, արդեն հանդիպել և հաղթել ենք Ռումինիայի հավաքականին։ Ինչպիսի՞ մրցակից են նրանք։ -Մրցակիցը շատ ուժեղ թիմ է, որն երևաց մարտին խաղացած խաղում։ Հիմա պետք է կենտրոնանանք և պատրաստվենք վաղվա խաղին։ -Արդյո՞ք ոչ-ոքին բավարարում է Ձեզ, թե՞ ունեք մեկ այլ ծրագիր։ -Մենք չենք դուրս գալիս խաղադաշտ ոչ-ոքիի համար։ Կփորձենք հաղթել վաղվա խաղում, քանի որ այս խաղը շատ կարևոր է մեզ համար։ -Ի՞նչ հիշողություններ ունեք ռումինական թիմերի դեմ խաղալուց։ -Երկու անգամ հանդիպել եմ ռումինական թիմերի՝ Կլուժը և Ստյաոան։ Երկու թիմերն էլ բավական ուժեղ թիմեր էին։ -Նախորդ տարիներին Հայաստանը չի պայքարել ԱԱ դուրս գալու համար։ Ի՞նչ է փոխել Խոակին Կապառոսը, որ թիմն այսպիսի աճ է գրանցել։ -Նոր մոտեցումներ է բերել թիմ, և ստիպել է հավատալ մեր սեփական ուժերին։ Պարոն Կապառոսը շատ փորձառու մարզիչ է, ամեն անգամ նրանից ինչ-որ նոր բան ենք սովորում։ -Ինչպիսի՞ մթնոլորտ և տրամադրվածություն է թիմում Իսլանդիայի դեմ խաղից հետո: -Ճիշտ է, մի փոքր տխրեցինք, քանի որ կարող էինք հաղթել, սակայն արդեն մոռացել ենք այդ խաղը և առավելագույնս տրամադրված ենք վաղվա հանդիպմանը։ -Պարոն Կապառոս, ի՞նչ տպավորություններ ունեք Ռումինիայի հավաքականից։ -Ռումինիան բավական ուժեղ հավաքական ունի, որի կազմում շատ տաղանդավոր ֆուտբոլիստներ կան։ Ես ինքս առիթ ունեցել եմ աշխատել ռումինացի ֆուտբոլիստների հետ Իսպանիայում, և կարող եմ ասել, որ հաճույք եմ ստացել։ -Բավական դժվար խաղ ունեցանք Իսլանդիայի հետ, այնուհետև երկար ճանապարհ անցաք՝ Ռումինիա հասնելու համար։ Պատրա՞ստ է արդյոք թիմը վաղվա հանդիպմանը։ -Խաղի մեկնարկին դեռ 24 ժամ կա։ Մենք ֆուտբոլիստներին վերականգնվելու ժամանակ կտանք, և վաղն արդեն կորոշենք, թե ով կխաղա։ Մենք բավարարված չենք Իսլանդիայի դեմ հանդիպման արդյունքից, սակայն պետք է հոգեբանորեն տրամադրվենք վաղվա խաղին։ -Ինչպե՞ս եք պատրաստվում խաղալ Ռումինիայի հավաքականի դեմ։ -Լավ հարց եք տալիս։ Վաղը բոլորդ կտեսնեք։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում