Կողբ գյուղի «Ղիասի քար» կոչվող հանդամասում հրդեհ է բռնկվել

Կողբ գյուղի «Ղիասի քար» կոչվող հանդամասում հրդեհ է բռնկվել

Սեպտեմբերի 17-ին, ժամը 14։46-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ գյուղում այրվում է խոտածածկույթ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կողբ գյուղի «Ղիասի քար» կոչվող հանդամասում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:40-ին, մարվել՝ 16:06-ին: Այրվել է մոտ 25 հա խոտածածկույթ: