ՇՀԿ-ի գագաթնաժողովում ստորագվել է Դուշանբեի հռչակագիրը

ՇՀԿ-ի գագաթնաժողովում ստորագվել է Դուշանբեի հռչակագիրը

Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ պետությունների ղեկավարներն ստորագել են Դուշանբեի հռչակագիրը: Այդ մասին հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: Փաստաթղթում, որն ընդունվել Է միավորման կազմավորման 20-ամյակի առթիվ, ՇՀԿ-ի ղեկավարներն արտահայտվել են Աֆղանստանում իրադրության շուտափույթ կարգավորման օգտին, նշելով, որ երկիրը պետք Է լինի չեզոք, միասնական եւ ժողովրդավարական: Բացի այդ, ՇՀԿ-ում հանդես են եկել Իսլամական հանրապետությունում կոալիցիոն կառավարության ստեղծման օգտին՝ բոլոր Էթնիկ, կրոնական եւ քաղաքական խմբերի մասնակցությամբ: Գագաթնաժողովում նաեւ փաստաթուղթ Է ստորագրվել, որը նախատեսում Է կազմակերպությանն Իրանի անդամակցության ընթացակարգի մեկնարկ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որ գագաթնաժողովի աշխատանքին մասնակցել Է տեսակապով, հայտարարել Է, որ Իսլամական Հանրապետության անդամակցումը ՇՀԿ-ին կբարձրացնի կազմակերպության հեղինակությունը: Ներկայում ՇՀԿ-ի անդամ երկրներն են Չինաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը, Տաջիկստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը, Պակիստանը եւ Հնդկաստանը: Աֆղանստանը, Բելառուսը եւ Մոնղոլիան դիտորդ երկրներ են, իսկ Ադրբեջանը, Հայաստանը, Կամբոջան, Նեպալը, Թուրքիան եւ Շրի Լանկան՝ գործընկեր երկրներ: