Մեզ համար անբարենպաստ իրավիճակ է․ Արևմուտքից եկող մեսիջները անպատասխան են մնում իշխանության կողմից

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայաստանյան այցի ավարտին գրառում է արել, որ լավ այց էր և հատկապես լինելով Երասխում արձանագրել է, թե որքան մոտ են Հայաստանի ու Ադրբեջանի դիրքերը և կարևոր է քայլեր անել սահմանի լարվածությունը նվազեցնելու համար: Կլաարը նշել է, որ Եվրամիությունը պատրաաստ է օգնել լարվածության թուլացմանը: ԵՄ հատուկ ներկայացուցիչը առաջին եվրոպացի պաշտոնյան չէ, որ հայտնում է ԵՄ այդ պատրաստակամությունը: Ամբողջ հարցը շարունակում է մնալ այն, թե Եվրամիությունը կոնկրետ ի՞նչ քայլերի է պատրաստ այդ լարվածության թուլացման համար, և ինչի՞ց են կախված այդ քայլերը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանի հետ: