Հայ գեղասահորդները կպայքարեն Օլիմպիական խաղերի ուղեգրերի համար
14:36 | 2021-09-17
Գերմանիայի Օբերստդորֆ քաղաքում սեպտեմբերի 22 – ին կմեկնարկի Պեկինում 2022թ. փետրվարին կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի գեղասահքի վարկանիշային մրցաշարը:
Մասնակիցների թվում կլինեն Հայաստանի ներկայացուցիչներ, մենասահորդներ Անաստասիա Գալուստյանը, Սլավիկ Հայրապետյանը և Թինա Կարապետյան – Սիմոն Սենեկալ պարային զույգը: Նրանք մրցավայր կմեկնեն մրցումներից երկու օր առաջ, - հայտնում է ՀԱՕԿ-ը: