Ուզում ենք վերադառնալ Հադրութ․ տեղահանված բնակիչները նամակ կհանձնեն ՄԱԿ-ի գրասենյակ ու Ֆրանսիայի դեսպանատուն

Երբ մենք Հայաստանի եւ Արցախի կառավարություններին ասացինք, որ բնակարաններն ապահովելու համար դիվերսիֆիկացված մոտեցում ցուցաբերեք, որ ով որտեղ ցանկանում է, այնտեղ տվեք, մեզ պատասխանեցին, որ դեմոգրաֆիական հարցեր լուծելու համար Արցախում ենք բնակարան կառուցելու, մանավանդ Հադրութի եւ Շուշիի շրջանի բնակիչների համար: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողներին հայտնեց «Հանուն Հադրութի» ՀԿ գործադիր մարմնի նախագահ Լևոն Հայրյանը: