Քասախի համայնքապետի վերաբերյալ քրգործն ուղարկվել է դատարան

Քասախի համայնքապետի վերաբերյալ քրգործն ուղարկվել է դատարան

Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան: Գործը կքննվի Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Հովհաննես Ավագյանի նախագահությամբ: «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Աննա Մկրտչյանի հայրը, ըստ մեղադրանքի, նախընտրական շրջանում համագյուղացիներին հորդորել է չքվեարկել «Քաղաքացիական պայմանագրի» օգտին, միևնույն ժամանակ քողարկված պահանջ է ներկայացրել՝ քվեարկել «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին: Մկրտչյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: