Բաքուն կեղծ քարտեզներով է շարժվում․ Ռուսաստանը կարող է ասել Ադրբեջանին՝ հետ քաշվի քո սովետական սահմաններ

44-օրյա պատերազմից հետո Հայաստանն ու Ադրբեջանը Մոսկվայի միջնորդությամբ սահմաններ են ճշգրտում որոշ քարտեզների հիման վրա։ Հայաստանի սահմանները տարբեր ժամանակներում տարբեր են եղել։ Երեկ վարչապետի շուրթերով կրկին հնչեց, որ Հայաստանը կաշկանդված է ՀԽՍՀ վարչական սահմաններով։ Գորիս–Կապան միջպետական ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածն ու հարակից տարածքները ի՞նչ կարգավիճակ ունեն։ Ո՞ր թվականների քարտեզներով են սահմանները ճշգրտվում։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քարտեզագետ Ռուբեն Գալիչյանի հետ: