Կանանց Հայաստանը Մ-17 հավաքականը մարզական հավաք կանցկացնի

Կանանց Հայաստանը Մ-17 հավաքականը մարզական հավաք կանցկացնի

Կանանց Հայաստանի Մ-17 հավաքականը, նախապատրաստվելով ՈՒԵՖԱ Մ-17 տարեկանների կանանց Եվրոպայի առաջնության ընտրական փուլին, սեպտեմբերի 19-21-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Գլխավոր մարզիչ Մարիամ Ստեփանյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստուհիներին․ Դարպասապահներ Էլլա Դե Կրոյֆ - «ԼԱ Բրեյքերս» (ԱՄՆ) Լաուրա Հովհաննիսյան - «Շիրակ աղջիկներ» Պաշտպաններ Նաիրա Կատիկյան - «Շիրակ աղջիկներ» Աննա Մարգարյան - «Արարատ-Արմենիա աղջիկներ» Սյուզաննա Հակոբյան - «Արարատ-Արմենիա աղջիկներ» Աննա Եղյան - «Շիրակ աղջիկներ» Սվետլավա Ալեքսանյան - «Արարատ-Արմենիա աղջիկներ» Ֆրանչեսկա Խաչատուրյան - «ԼԱ Բրեյքերս» (ԱՄՆ) Տատիանա Գրիգորյան - «Սթրայքերս» (ԱՄՆ) Կիսապաշտպաններ Մարիամ Մակարյան - «Արարատ-Արմենիա աղջիկներ» Դիանա Մելիքբեկյան - «Ուրարտու աղջիկներ» Էմմի Սարգսյան - «Ուրարտու աղջիկներ» Ռոզալինա Երիցյան - «Փյունիկ աղջիկներ» Թամարա Սահակյան - «Հայասա» Հասմիկ Գրիգորյան - «Ուրարտու աղջիկներ» Արաքսիա Ամիրյան - «Ուրարտու աղջիկներ» Լարա Քասաբյան - «Փյունիկ աղջիկներ» Վանա Դերդերյան - «Սվեփ Գոլդ» (ԱՄՆ) Մեղրի Համփարյան - «Սվեփ» (ԱՄՆ) Հարձակվողներ Լուսինե Կոստանյան - «Ուրարտու աղջիկներ» Միլենա Սայադյան - «Ուրարտու աղջիկներ» Արինա Գալստյան - «Փյունիկ աղջիկներ» Նարինե Իսկանդարյան - «Արարատ-Արմենիա աղջիկներ» Միլենա Ավետիսյան - «Գյումրի աղջիկներ» Կանանց Հայաստանի Մ-17 հավաքականը սեպտեմբերի 21-ին կմեկնի Խորվաթիա, որտեղ կկայանան ՈՒԵՖԱ Մ-17 տարեկանների կանանց Եվրոպայի առաջնության որակավորման B2 խմբի հանդիպումները։ Նույն խմբում մեր ընտրանու հետ ընդգրկված են Խորվաթիայի, Լիտվայի և Ղազախստանի կանանց Մ-17 հավաքականները։