Երբ խոսում ենք Անկախությունից, պետք է հասկանանք, որ այն առաջին հերթին ենթադրում է պատասխանատվություն․ Զավեն Բոյաջյան

Շարունակվում են քննարկումներն ու քննադատությունները՝ սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տոնակատարության վերաբերյալ կայացրած կառավարության որոշման կապակցությամբ: Ինչ եք կարծում, պե՞տք էր նշել Անկախության 30-ամյակը, ու արդարացվա՞ծ են մարդկանց դժգոհությունները: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Կինոգետ, թարգմանիչ Զավեն Բոյաջյանի հետ: Բոյաջյանի կարծիքով, երբ խոսում ենք Անկախությունից, պետք է հասկանանք, որ այն առաջին հերթին ենթադրում է պատասխանատվություն: