Մեծ Բրիտանիայում նոր արտգործնախարար է նշանակվել

Մեծ Բրիտանիայում նոր արտգործնախարար է նշանակվել

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար է նշանակվել Լիզ Թրասը: Այդ մասին հայտնում է Sky News-ը՝ նշելով, որ Լիզ Թրասը երկրորդ կինն է, որ զբաղեցնում է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը Մարգարեթ Բեքեթից հետո: Լիզ Թրասը պահպանել է նաև կանանց և սոցիալական հավասարության նախարարի պաշտոնը: