Covid-19-ի դեմ պատվաստման գործընթացը պետք է արագացնել՝ «չպատվաստվածների համաճարակը» կանխելու համար․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Covid-19-ի դեմ պատվաստման գործընթացը պետք է արագացնել՝ «չպատվաստվածների համաճարակը» կանխելու համար․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշել է, որ Covid-19-ի դեմ պատվաստման գործընթացը պետք է արագացնել՝ «չպատվաստվածների համաճարակը» կանխելու համար: 1tv.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին Ուրսուլա ֆոն դեր Լայենն ասել է Եվրախորհրդարանի լիագումար նիստում ունեցած իր ելույթում: Օգոստոսի վերջին ԵՄ չափահաս բնակչության 70%-ը լիովին պատվաստված էր: Այնուամենայնիվ, պատվաստումների մակարդակի տարբերություն կա ԵՄ առանձին երկրների միջև: «Եկեք ամեն ինչ անենք, որպեսզի սա չպատվաստվածների համաճարակ չդառնա», – ասվում է Ուրսուլա ֆոն դեր Լայենի հայտարարության մեջ: Նրա խոսքով, Եվրամիությունը հաջորդ տարի պատվաստանյութի լրացուցիչ 200 մլն դեղաչափ կհատկացնի երրորդ երկրներին: Ուրսուլա ֆոն դեր Լայենը խոսել է ԵՄ առաջնահերթությունների մասին և կլիմայի փոփոխության դեմ պայքարն անվանել որպես դրա գերակայություններից մեկը: Նա կոչ է արել աշխարհի երկրներին ուժեղացնել պայքարը կլիմայի փոփոխության դեմ: Եվրահանձնաժողովի նախագահի խոսքով, ԵՄ-ն կավելացնի աղքատ երկրներին ֆինանսական օգնությունը կլիմայի փոփոխության դեմ պայքարելու համար: