Վայոց ձորի մարզպետը ներկայացրել է խաղողի մթերման գործընթացն արդյունավետ դարձնելու հնարավոր քայլերը

Վայոց ձորի մարզպետը ներկայացրել է խաղողի մթերման գործընթացն արդյունավետ դարձնելու հնարավոր քայլերը

Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը հանդիպել է Աղավնաձոր բնակավայրի մի շարք խաղողագործների հետ՝ մթերումների շրջանին ընդառաջ ծագած խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները քննարկելու նպատակով։ Հանդիպմանը մասնակցել են նաև մարզպետի խորհրդական Արմեն Դավթյանը, Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի տեղակալ Նաիրի Սարոյանը և Աղավնաձորի վարչական ղեկավար Արամ Միքայելյանը: Մարզպետ Արարատ Գրիգորյանը ներկայացրեց վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների հետ պարբերաբար կազմակերպվող համագործակցության արդրունքում ձևավորված ցուցակը, որտեղ ներկայացված են մթերող ընկերությունները և վերջիններիս կողմից մթերվող խաղողի քանակը: Խաղողագործներն, իրենց հերթին, ներկայացրել են մթերումների իրականացման ընթացքում առաջացող խնդիրները, որոնց մի մասը, մասնավորապես, առնչվում էր խաղողի մթերման գներին և վճարումներին։ Մարզպետն ընդգծել է, որ նման հանդիպումներն առաջին հերթին ուղղված են մարզում խաղողագործների մթերման խնդիրների նվազեցմանը, որը հնարավոր է իրականացնել միայն բոլոր ներգրավված կողմերի միասնական և համակարգված աշխատանքի շնորհիվ: Նշվել է, որ խաղողի մթերման գործընթացն արդյունավետ և անարգել կազմակերպելու ուղղությամբ նախաձեռնվում են բոլոր անհրաժեշտ և հնարավոր քայլերը: