Արման Թաթոյանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Սյունիք

Արման Թաթոյանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Սյունիք

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Սյունիքի մարզ։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ-ից՝ մանրամասնելով, որ կիրականացվեն մի շարք փաստահավաք աշխատանքներ ադրբեջանական զինծառայողների կողմից մարդու իրավունքները խախտող արարքների առնչությամբ, այդ թվում՝ Մ2 միջպետական ճանապարհի Գորիսի Որոտան բնակավայրի հատվածում ադրբեջանական իշխանությունների տեղադրած ոստիկանական հենակետի հետ կապված։ Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչները կլինեն նաև ՀՀ մի շարք զորամասերում։ Տեղի կունենան ուսումնասիրություններ, առանձնազրույցներ զինծառայողների հետ: