Նորույթների շնորհանդեսից հետո Apple-ի բաժնետոմսերի գինն ընկել է

Նորույթների շնորհանդեսից հետո Apple-ի բաժնետոմսերի գինն ընկել է

Nasdaq բորսայում Apple-ի բաժնետոմսերի գինը նվազել է 1․34 տոկոսով՝ հասնելով 147․54 դոլարի։ Սեպտեմբերի 14-ին ամերիկյան կորպորացիան ներկայացրել է նոր արտադրանքների շարք, որոնց թվում են iPhone 13-ը (iPhone 13 mini, iPhone 13 Pro և iPhone 13 Pro Max), iWatch Series 7-ը, iPad պլանշետների նոր սերունդն ու AirPods 3 ականջակալները։ iPhone 13-ում զգալի փոփոխություններ չեն եղել։ Դիսփլեյի անկյունագծի չափը պահպանվել է, սակայն էկրանի շրջանակը՝ փոքրացել, փոխվել է նաև տեսախցիկների դասավորությունը, դրանք այժմ շարված են անկյունագծով։ Անցած ամիս լրացել է 10 տարին այն օրից, երբ Apple-ը գլխավորեց Թիմ Կուկը։ Նրա օրոք շրջանառությունը մի քանի անգամ աճել է, իսկ շուկայական կապիտալիզացիան հասել է մոտ 2․5 տրիլիոն դոլարի։ Վերլուծաբանները կանխատեսում են, որ Apple-ի վաճառքը կշարունակի աճել։