Ինչ է պետք Հայաստանին ռազմարդյունաբերության զարգացման համար

Կառավարության ծրագրի ռազմարդյունաբերությանը վերաբերող դրույթները բավարար են ապագայում այս ոլորտը զարգացնելու համար, բայց պետք է հասկանալ՝ ինչպես է գործադիրը պատկերացնում քայլերի հերթականությունը։ Նման տեսակետ են հայտնել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը և գործարար Սամվել Սահակյանը։ Ըստ նրանց՝ ռազմարդյունաբերության համար համակարգային մոտեցումներ են պետք։ Սամվել Սահակյանի խոսքով՝ կարևոր է նաև մրցակցությունը ոլորտում։ Ասում են՝ կարևոր են նաև ներդրումները այս ոլորտի զարգացման համար։