Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 221 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 221 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 221 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 2990 մարդ, կորոնավիրուսից մահացել է 54 հիվանդ: Անցած 24 ժամվա ընթացքում երկրում իրականացվել է 26,125 թեստ: Ընդհանուր առմամբ, Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 585,036 դեպք, որից 548,951 մարդ ապաքինվել է, 8,287-ը՝ մահացել: