Ովքեր են Ջավախքում պայքարում քաղաքապետի պաշտոնի համար

Ովքեր են Ջավախքում պայքարում քաղաքապետի պաշտոնի համար

Վրաստանի ամբողջ տարածքում հոկտեմբերի 2-ին տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Կենտրոնական ընտրական հանձնաժողովում արդեն ավարտվել է քաղաքապետերի թեկնածուների գրանցումը: Այս մասին գրում է Aliq.ge-ն։ Ջավախքում քաղաքապետի 6 թեկնածու կա, որոնցից 3 պայքարելու են Ախալքալաքի մունիցիպալիտետի, 3-ը՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետի պաշտոնի համար: Ախալքալաքի քաղաքապետի թեկնածու առաջադրվել է 3 կուսակցության կողմից՝ Համար 2 — Արսեն Կարապետյան – «Եվրոպական Վրաստան» Համար 5 — Մելիք Ռայիսյան – «Միացյալ ազգային շարժում» Համար 41 — Մելքոն Մակարյան – «Վրացական երազանք» Նինոծմինդայի քաղաքապետի թեկնածու առաջադրվել է 2 կուսակցության և 1 նախաձեռնող խմբի կողմից՝ Համար 5 — Ավագ Բդոյան – «Միացյալ ազգային շարժում» Համար 41 — Անիվարդ Մոսոյան – «Վրացական երազանք» Համար 51 — Սուրեն Մոսոյան – նախաձեռնող խումբ – Կարեն Թարզյան, Արտուշ Վարդանյան, Վաղարշակ Խանոյան, Յուրիկ Հարությունյան, Ռաֆիկ Տիտիրյան