Թուրքիայի պաշտպանության նախարարը հանդիպել է Ադրբեջանի ԳՇ պետին

Թուրքիայի պաշտպանության նախարարը հանդիպել է Ադրբեջանի ԳՇ պետին

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ընդունել է Ադրբեջանի նորանշանակ գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևին, որը պաշտոնական այցով գտնվում է Անկարայում: Այս մասին հայտնում է թուրքական haberler.com-ը: Թուրքիայի ՊՆ նախարարը հանդիպման ժամանակ ընդգծել է, որ Թուրքիան Ադրբեջանին «մեկ ազգ, երկու պետություն» տրամաբանության մեջ շարունակելու է աջակցել: Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հանդիպել են նաև Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ գեներալ Յաշար Գյուլերը և Ադրբեջանի ԶՈւ նորանշանակ ԳՇ պետ գեներալ-լեյտենանտ Քերիմ Վելիևը: Տեղեկության համաձայն՝ կողմերը քննարկել են ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական, ինժեներական և այլ ոլորտներում համագործակցության զարգացման վերաբերյալ մի շարք հարցեր: