Աշխարհի 10 հաղթական կամարները, որոնք դարձել են քաղաքների խորհրդանիշներ

Աշխարհի 10 հաղթական կամարները, որոնք դարձել են քաղաքների խորհրդանիշներ

Աշխարհում ամենահայտնի հաղթական կամարը կառուցվել է 30 տարում: Խոսքը Փարիզի Հաղթական կամարի մասին է: Հին հռոմեական ոճով կառուցված կամարը պատվիրել է Նապոլեոն Բոնապարտը՝ ի պատիվ իր բանակի հաղթանակների: Շինարարությունն ավարտվել է Նապոլեոնի մահից 15 տարի անց: Հիմա կամարը համարվում է հուշարձան, որը խավերժացնում է Ֆրանսիայի համար զոհվածների հիշատակը: ' Հին Հռոմի ամենահայտնի ու պահպանված հաղթական՝ Կոնստանտինի  կամարը գտնվում է Իտալիայի մայրաքաղաքում: Այստեղով շքերթով անցել են հռոմեացի գեներալները: Կամարը կառուցվել է 4-րդ դարում և նվիրված է եղել Կանստանտին կայսրի հաղթանակներին: Գերմանիայի մայրաքաղաքի գլխավոր խորհրդանիշը Բեռլինի Բրանդենբուրգյան դարպասներն են: Կառուցվել են 18-րդ դարում և խորհրդանշել են Նիդերլանդներում խաղաղության հաստատումը: Սանկտ Պետերբուրգում գտնվող Հաղթական կամարը նվիրված է 1812 թվականին Հայրենական պատերազմում Ռուսաստանի  տարած հաղթանակին: Այն կառուցվել է հին հռոմեականա երկփեղկ դարպասների օրինակով: Եթե թշնամին գրավում էր դարպասի առաջին փեղկը, ապա երկու փեղկերի արանքում հայտնվում էր  ծուղակում: Հնդկաստանում 1924 թվականին կառուցվել են բազալտե կամարներ: Դրանք օգտագործվել են երկրի կարևոր պաշտոնյաներին արտաքին գործուղումների ճանապարհելու համար: Այն խորհրդանշել է Հնդկաստանում Մեծ Բրիտանիայի տիրապետությունը: Իսկ երբ Հնդկաստանն անկախացել է, նույն կամարներով երկրից հեռացել են բրիտանացի վերջին զինվորները: Լաոսում կառուցված հաղթական կամարները նվիրված են այն լաոսցիների հիշատակին, ովքեր պայքարել են Ֆրանսիայից անկախանալու համար: Շինարարությունն ավարտվել է 1968 թվականին: Կամարները զարդարված են դիցաբանական պատկերներով: Սիրիական Պալմիրա քաղաքի մշակութային ամենաարժեքավոր հուշարձաններից մեկը՝ Մոնումենտալ կամարները ավերվել են 2015 թվականին, երբ քաղաքը գրավեցին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները: 3-րդ դարում կառուցված հաղթական կամարները նախատեսված է վերականգնել: Բրյուսելի հիմնադրման 50-ամյակին նվիրված կամարները կառուցվել են 1880 թվականին՝ Լեոպոլդ թագավորի օրոք:Այն համարվում է Բելգիայի անկախության և Բրյուսելի  խորհրդանիշը: 1980-ականների վերջին Իրաքի մայրաքաղաքում  ևս կառուցվել են հաղթական կամարներ: Դրանք թրերի տեսք ունեն և խորհրդանշում են Սադամ Հուսեյնի կողմից իրան-իրաքյան պատերազմում տարած հաղթանակը: ԱՄՆ Նյու Յորք քաղաքում երկու Հաղթական կամար է կառուցվել: Դրանցից ավելի հայտնին կոչվում է «Զինվորների և նավաստիների կամար»։ Այն կառուցվել է 1880 թվականին և խորհրդանշում է քաղաքացիական պատերազմում Հյուսիսի հաղթանակը Հարավի նկատմամբ: Այն կառուցվել է վետերանների հանգանակություններով: