«Ռոբոտ ձեռքերը» վիրաբույժներին հնարավորություն կտան հեռահար վիրահատություններ կատարել

«Ռոբոտ ձեռքերը» վիրաբույժներին հնարավորություն կտան հեռահար վիրահատություններ կատարել

Բոստոնի Հյուսիս-Արևելյան համալսարանի մասնագետները աշխատանքներ են տանում, այսպես կոչված, «ռոբոտ ձեռքերի» կատարելագործման ուղղությամբ: Նոր տեխնոլոգիան թույլ է տալիս այդ ձեռքերին տեղաշարժել հեշտ ջարդվող առարկաները: Գիտնականները ենթադրում են, որ ռոբոտ ձեռքերը ապագայում վիրաբույժներին հնարավորություն կտան հեռահար վիրահատություններ կատարել: Այս մասին հայտնում է TechXplore.com -ը: Հյուսիս-Արևելյան համալսարանի ծրագիրը նպատակ ունի հեռակառավարմամբ աշխատող «ռոբոտ ձեռքեր» ստեղծել: Գիտնականներն ուզում են հրաժարվել ծանր շարժիչներից, որոնք սովորաբար տեղադրվում են ռոբոտներում: Փոխարենը նրանք տեղադրել են երկու մարտկոցներ: Սա հնարավորություն է տալիս «ռոբոտ ձեռքերին» ավելի թեթև լինել: Մասնագետների կարծիքով «ռոբոտ ձեռքերը» կարելի է կիրառել նաև ականազերծման գործում: https://www.youtube.com/watch?v=d9yMBRw14lw