COVID-19-ը հանգեցնում է հիշողության հետ կապված խնդիրների

COVID-19-ը հանգեցնում է հիշողության հետ կապված խնդիրների

Նորվեգացի բժիշկները պարզել են, որ կորոնավիրուսը հինգ անգամ մեծացնում է հիշողության երկարատև խնդիրների զարգացման հավանականությունը, նույնիսկ հիվանդությունը հաղթահարելուց ութ ամիս անց: Այս մասին հայտնում ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով JAMA Network Open գիտական ​​ամսագրում հրապարակված հետազոտությունների արդյունքները։: «Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ COVID-19-ով վարակված ու վերականգնումից նույնիսկ ութ ամիս անց հիշողության խնդիրներն ավելի հաճախ են հայտնվում, քան առողջ շրջանում»,- նշել են հետազոտողները: Կորոնավիրուսային վարակը առաջացնում է ուղեղի լուրջ խանգարումներ, ներառյալ ջեր, հիշողության ժամանակավոր խանգարում և մտավոր կարողությունների անկում: Գիտնականները հետաքննել են, թե որքան երկար են այդ ախտանիշները պահպանվում COVID-19-ի ծանր հիվանդների մոտ։ Օսլոյի համալսարանական կլինիկայի ավելի քան 13․000 այցելուներ մասնակցել են երկարաժամկետ դիտարկումների, հասկանալու համար, թե ինչպես է փոխվում ​​մարդկանց հիշողության վիճակը, որոնք վարակվել են կորոնավիրուսի որևէ ձևով: Այս հետազոտությանը մասնակիցները պատասխանել են գիտնականների հարցերին։ Դիտարկումները ցույց են տվել, որ SARS-CoV-2-ի ցանկացած տեսակով վարակվելու դեպքում, հիվնադությունը հանգեցնում է հիշողության կորստի։