Գիտնականները մշակել են ուղեղի ծերացումը գնահատող մեթոդ

Գիտնականները մշակել են ուղեղի ծերացումը գնահատող մեթոդ

Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի և Չինաստանի գիտնականները մշակել են տարեց մարդկանց տարիքային ֆունկցիաների նվազմանը հետևող մեթոդ:Այն հիմնված է սպիտակ նյութի միկրոկառուցվածքի գնահատման վրա: Հետազոտության արդյունքները հրապարակվել են NeuroImage ամսագրում: Սպիտակ նյութը բաղկացած է նյարդային բջիջներից: Սպիտակ նյութի ամբողջականությունը որոշիչ դեր ունի ուղեղի նորմալ կառուցվածքի և աշխատանքի ապահովման գործում: Միևնույն ժամանակ խոցելի է այն պրոցեսների նկատմամբ, որոնք հանգեցնում են անոթային խնդիրների: Հեղինակները կարծում են, որ նոր մեթոդը թույլ է տալիս առավել արդյունավետ և համակողմանի նկարագրել սպիտակ նյութում տեղի ունեցող փոփոխությունները, հնարավորություն է ստեղծում վաղ շրջանում հայտնաբերել անոթային փոփոխությունները, որոնք նկատվում ենբ մասնավորապես Ալցհայմերի հիվանդության ժամանակ, ինչպես նաև մասնագետները կկարողանան առավել լավ հետևել ուղեղի ծերացման պրոցեսին: