Չինաստանում կառուցվում է ռոբոտների համար նախատեսված աշխարհում առաջին բազան

Չինաստանում կառուցվում է ռոբոտների համար նախատեսված աշխարհում առաջին բազան

Չինաստանի Հունադուն նահանգի հարավային ծովային գիտատեխնիկական լաբորատորիան սկսել է ատոմային հետազոտական նավի կառուցման աշխատանքները: Այն դառնալու է ծովային բազա, որտեղից համակարգելու է ԱԹՍ-ների աշխատանքը օդում, ջրի վրա և ջրի տակ: Հունադուն նահանգի հարավային ծովային գիտատեխնիկական լաբորատորիան անցած տարվա դեկտեմբերին պայմանագիր է կնքել ատոմային նավերի նախագծմամբ և շինարարությամբ զբաղվող China Ship Design & Research Center ընկերության հետ: Համաձայն պայմանագրի նավը կշահագործվի հաջորդ տարի: Նախատեսվում է, որ նավը ռազմական առաջադրանքներ կկատարի առանց անձնակազմի: Նավը կունենա IMOSOS համակարգ, որը հնարավորութուն կտա նրան 50 անօդաչու թռչող սարքերի օգնությամբ հսկողություն սահմանել օդում և ջրում: 50 ԱԹՍ-ներն իրենցից ներկայացնում են թռչող սարքեր և ստորջրյա աշխատանքի համար նախատեսված ռոբոտներ: I-ship անունը ստացած նավը կդառնա աշխարհում ռոբոտների համար նախատեսված առաջին ջրային բազան: