Թաթարստանի նավթ արդյունահանող ընկերություններից մեկում ոչ երկրային ծագման նյութ է հայտնաբերվել

Թաթարստանի նավթ արդյունահանող ընկերություններից մեկում ոչ երկրային ծագման նյութ է հայտնաբերվել

Թաթարստանի նավթ արդյունահանող ընկերություններից մեկում տարօրինակ նյութ է հայտնաբերվել: Մասնագետները այն փորձաքննության են ենթարկել և եկել են այն եզրակացության, որ նյութը երկրային ծագում չունի: Բաղադրության հիմնական մասը կազմում է պողպատը: Նյութը հայտնաբերել է Կազանի համալսարանի ուսանող Կլավդիյա Պետրենկոն: «Միկորանալիզի մեթոդների կոմպլեքս ենք օգտագործել, հետազոտել ենք դրանց առաջացման տարբեր հնարավորություններ և եկել ենք եզրակացության, որ միկրոմիացությունները ոչ երկրային ծագման են»,- ասել է համալսարանի դոցենտ Ռաիլ Կադիրովը: Նյութի մասնիկները գնդի ձև ունեն:Միևնույն ժամանակ նյութի կառուցվածքը բջջային է: Պողպատով հարուստ լինելը խոսում է այն մասին, որ նյութը մագնետիտ է՝ մագնիսական տիպի նմուշ, որը ցուցադրում է մոխրագույն մետաղական փայլ: Դրա մեջ նաև կարող է գազ պարունակվել: