Թուրքիայում հայտնաբերվել է մ.թ.ա.2-րդ դարում կառուցված ճաշասենյակ

Թուրքիայում հայտնաբերվել է մ.թ.ա.2-րդ դարում կառուցված ճաշասենյակ

Թուրքիայի հարավ-արևելքում՝ Զեվգմա քաղաքում, ժայռի վրա հնագետները հայտնաբերել են երկու կառույցներ, որոնք թվագրվում են մ.թ.ա 2-րդ կամ 3-րդ դարերի: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Հնագետները կարծում են, որ կառույցներն օգտագործվել են որպես ճաշասրահ, իսկ տունը պատկանել է հարուստ ընտանիքի, որը դարեր առաջ բարձրաշխարհիկ ճաշկերույթներ է կազմակերպել: Հայտնաբերված սենյակները զարդարված են խճանկարներով: Այժմ հնագետները ամրացնում են կառույցի պատերը: Հնագիտական պեղումները նախատեսված է ավարտին հասցնել մինչև տարեվերջ: Նույն թաղամասում ավելի վաղ հայտնաբերվել են բազմաթիվ այլ խճանկարներ, որոնք մի քանի հազար տարեկան են: Հնագույն քաղաքը հիմնել են հույները մ.թ.ա 300 թվականին: Այն մոտ 80 հազար բնակիչ է ունեցել: Մ․թ 64 թվականին քաղաքը գրավել են հռոմեացիները: