Ռոհանին ներողություն է խնդրել իրանցի ժողովրդից՝ իր նախագահության օրոք թույլ տված սխալների համար

Ռոհանին ներողություն է խնդրել իրանցի ժողովրդից՝ իր նախագահության օրոք թույլ տված սխալների համար

Իրանի հեռացող նախագահ Հասան Ռոհանին ներողություն է խնդրել երկրի ժողովրդից ՝ իր կառավարման տարիներին կառավարության սխալ գործողությունների համար: Այդ մասին նա հայտարարել է կիրակի օրը՝ Նախարարների կաբինետի հետ հրաժեշտի հանդիպման ժամանակ, որը հեռարձակվել է Իրանի պետական ​​հեռուստատեսությամբ: «Մենք փորձեցինք այնպես անել,որ  մեր քաղաքականությունը ավելի քիչ սխալներ և թերություններ ունենար: Բայց եթե դրանք եղել են, ապա ես ուզում եմ դրա համար ներողություն խնդրել ժողովրդից»,-ասել է նա: Ռոհանիի խոսքով ՝ «բնակչությունը դժգոհ է կենսամակարդակից, և դա ունի իր ճշմարտությունը»: «Բայց մենք պետք է հասկանանք, որ մենք գտնվում էինք տնտեսական պատերազմի իրավիճակում (խոսքը նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների մասին է) և այս տեսանկյունից նայեք, թե ինչ կարող ենք անել»,-ասել է նա։ Իրանի նորընտիր  նախագահ Էբրահիմ Ռաիսիի երդմնակալությունը տեղի կունենա օգոստոսի 5 -ին: Նա հաղթել էր  ընտրություններում հուլիսի 18 -ին ՝ հավաքելով 17,9 մլն ձայն (մոտ 62%) ։