Ուկրաինական զորքերի հրետակոծությունից չորս զինծառայող է զոհվել

Ուկրաինական զորքերի հրետակոծությունից չորս զինծառայող է զոհվել

Ուկրաինայի զինված ուժերի հրետակոծության հետևանքով զոհվել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության չորս զինծառայող, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ շաբաթ օրը հայտնել է Հանրապետության ռազմական գերատեսչությունը: «Նախորդ գիշեր Կիևի բանակը կրակ է բացել Պետրովսկի շրջանում: Վիրավորվել է մեկ զինծառայող: Զինածառայողին օգնության եկած շտապ օգնության մեքենան նույնպես հարձակման է ենթարկվել»,- ասվում է հաղորդագրությունում։ Դոնբասում, 2020 թվականի հուլիսի 27 -ից ուժի մեջ են հրադադարի ռեժիմի վերահսկման լրացուցիչ միջոցառումները, որոնք համաձայնեցվել են շփման խմբի անդամների կողմից Ուկրաինայում իրավիճակի կարգավորման վերաբերյալ: Դրանք ներառում են հարձակողական և հետախուզական և դիվերսիոն գործողությունների արգելում, ինքնաթիռների կիրառում, կրակոցներ և ծանր սպառազինությունների տեղաբաշխում բնակեցված տարածքներում: Չնայած լրացուցիչ միջոցառումների համաձայնությանը, այս տարվա փետրվարի վերջից Դոնբասում իրավիճակը սկսել է սրվել: Շփման գծում վերսկսվել են ինտենսիվ փոխհրաձգություններ, երկու կողմից էլ զոհեր ու վիրավորներ կան: