Տավուշի մարզում УАЗ մակնիշի մեքենան գլորվել է ձորը․ վարորդը տեղում մահացել է

Տավուշի մարզում УАЗ մակնիշի մեքենան գլորվել է ձորը․ վարորդը տեղում մահացել է

Երեկ՝ հուլիսի 31-ին, մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում «Դիլիջան» բժշկական կենտրոնից ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հեթապահ խումբը կանչով մեկնել է Խաչարձան գյուղ, որտեղ տղամարդու դի է հայտնաբերվել: Հաղորդում է shamshyan.com-ը։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ, 31-ամյա Ս. Մովսիսյանն էր, ով իրեն պատկանող УАЗ մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայով Խաչարձան գյուղից դեպի սար տանող անտառամիջյան ճանապարհով բարձրանալիս է եղել, ավտոմեքենան հետընթաց է ունեցել ու շրջվել, գլորվելով ձորը, ինչի հետևանքով էլ Ս. Մովսիսյանը տեղում մահացել է: Փաստի առթիվ Դիլիջանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: