Թուրքական Բոդրում նահանգում հրդեհը  վերահսկողության տակ է առնվել

Թուրքական Բոդրում նահանգում հրդեհը վերահսկողության տակ է առնվել

Թուրքիայի Բոդրում հանգստավայրի տարածքում բռնկված հրդեհը, որի պատճառով տարհանվել են մի քանի հյուրանոցներ, վերահսկողության տակ է առնվել, հայտարարել է Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Բեքիր Պակդեմիրլին: Նախորդ օրը նա հայտարարել էր, որ անցած չորս օրերի ընթացքում Թուրքիայի 30 նահանգներում 88 անտառային հրդեհներ վերահսկողության տակ են վերցվել, և 10 հրդեհ է մարվում Ադանա, Անթալիա, Մուղլա, Մերսին, Օսմանիե նահանգներում: Հաղորդվում է անտառային հրդեհների վեց զոհի և 410 վիրավորի մասին: Շաբաթ օրը, Անթալիայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչը հայտնել էր, որ հրդեհի պատճառով թուրքական Բոդրումից տարհանված մոտ 100 ռուս զբոսաշրջիկներ ժամանակավորապես տեղավորվում են այլ հյուրանոցներում, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: