Իսրայելում 60-ից բարձր տարիքի անձինք կորոնավիրուսի դեմ կստանան պատվաստանյութի երրորդ դեղաչափը

Իսրայելում 60-ից բարձր տարիքի անձինք կորոնավիրուսի դեմ կստանան պատվաստանյութի երրորդ դեղաչափը

Իսրայելում այսօրվանից սկսվել է 60 -ից բարձր տարիքի քաղաքացիներին կորոնավիրուսի դեմ երրորդ դեղաչափով պատվաստելու գործընթացը: Պատվաստումը տեղի է ունենում հիվանդության դեպքերի թվի աճի ֆոնին: Առողջապահության նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ ապրիլ ամսից սկսած առաջին անգամ ծանր վիճակում գտնվող հիվանդների թիվը գերազանցել է 200 -ը: Մեկ օր առաջ վարչապետը հայտարարել է, որ տարեց քաղաքացիներին Pfizer պատվաստանյութի երրորդ դոզան պատվաստելու որոշումը կայացվել է Իսրայելի առաջատար բժշկական մասնագետների հետ խորհրդակցություններից հետո: Իսրայելում բնակչության զանգվածային պատվաստումը սկսվել է անցած տարվա դեկտեմբերի 20-ին: Երկրի քաղաքացիները պատվաստվում են Pfizer պատվաստանյութով: Իսրայելում 12-15 տարեկան դեռահասների պատվաստումները սկսվել են հունիսի սկզբին: Մինչ օրս ավելի քան 5.3 միլիոն մարդ ստացել է պատվաստանյութի երկու դոզան: