Աֆղանստանի Քանդահար քաղաքի օդանավակայանը հրթիռակոծության է ենթարկվել

Աֆղանստանի Քանդահար քաղաքի օդանավակայանը հրթիռակոծության է ենթարկվել

Երեք հրթիռ է արձակվել Աֆղանստանի Քանդահար օդանավակայանի ուղղությամբ, բոլոր չվերթները չեղարկվել են, հաղորդում է Ռիա Նովոստին։ Երեք արկից երկուսը հարվածել են թռիչքուղուն: Հիշեցնենք, երկրում իրավիճակը սրվեց այն բանից հետո, երբ ԱՄՆ -ն և ՆԱՏՕ -ի երկրները սկսեցին զորքերը դուրս բերել երկրից: Սա խաղաղության համաձայնագրի մի մասն է, որը ստորագրվել է 2020 թվականին Թալիբանի և Ամերիկայի ներկայացուցիչների միջև: Քանդահար քաղաքի օդանավակայանը հրթիռակոծության է ենթարկվում