Թուրքիայում անտառային հրդեհների հետևանքով երկու հրշեջ մահացել է

Թուրքիայում անտառային հրդեհների հետևանքով երկու հրշեջ մահացել է

Թուրքիայի Անթալիա նահանգի Մանավգաթ շրջանում անտառային հրդեհների հետևանքով երկու հրշեջ մահացելէ, ևս երկուսը՝ վիրավորվել: Այս մասին հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 31-ին երկրում անտառային հրդեհներից տուժած շրջաններն աղետի գոտի է հայտարարել: Այդպիսով, աղետի գոտում են հայտնվել Անթալիայի, Մերսինի, Օսմանիեի, Մուղլայի և Ադանայի՝ հրդեհից տուժած շրջանները: Թուրքիան արդեն չորրորդ օրն է՝ պայքարում է լայնամասշտաբ անտառային հրդեհների դեմ: Թուրքական «Անադոլու» գործակալության տվյալներով՝ երկրում կրակի 98 օջախներից 88-ը հաջողվել է վերահսկողության տակ առնել: Կրակի արագ տարածմանը նպաստում է քամին: