Ուղեծիր է դուրս բերվել կապի առաջին վերածրագրավորվող արբանյակը

Ուղեծիր է դուրս բերվել կապի առաջին վերածրագրավորվող արբանյակը

Ariane 5 հրթիռակիրը բարեհաջող կերպով գեոստացիոնար ուղեծիր է դուրս բերել եվրոպական Eutelsat Quantum և բրազիլական Star One D2 արբանյակները։ Այս մասին հայտնում է ֆրանսիական Arianespace օպերատոր-ընկերությունը։ Արձակումն իրականացվել է Ֆրանսիական Գվիանայի Կուրու տիեզերակայանից։ 36,5 րոպե անց՝ հրթիռի երկրորդ աստիճանի անջատումից հետո, երկու տիեզերական սարքերը հայտնվել են ուղեծրում։ Նշվում է, որ Eutelsat Quantum-ը հանիսանում է աշխարհում առաջին վերածրագրավորվող կոմերցիոն արբանյակը։ Դրանով սահմանվում է կապի արբանյակների գործունեության որակապես նոր մակարդակ։