Ուհանի վիրուսաբանության ինստիտուտը հայտարարել է, որ կորոնավիրուս չի ստեղծել

Ուհանի վիրուսաբանության ինստիտուտը հայտարարել է, որ կորոնավիրուս չի ստեղծել

Ուհանի վիրուսաբանության ինստիտուտը երբեք չի սինթեզել, արհեստականորեն դուրս չի բերել և թույլ չի տվել կորոնավիրուսի արտահոսք, հայտարարել է Ուհանի Կենսանվտանգության ազգային լաբորատորիայի տնօրեն, ինստիտուտի գիտաշխատող յուան Չժիմինը: «Մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը Ուհանի վիրուսաբանության ինստիտուտը չի ուսումնասիրել և չի բախվել COVID-19-ին։ Ուհանի վիրուսաբանության ինստիտուտը երբեք չի սինթեզել, ստեղծել կամ թույլ տվել COVID-19 արտահոսք: Երրորդ ՝ ինստիտուտի ոչ մի աշխատակից կամ ուսանող մինչ այժմ չի վարակվել COVID-19-ով», – ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Յուն Չժիմինը։ Նա ընդգծել է, որ չկա ոչ մի ապացույց, որը հաստատում է վիրուսի արհեստական ծագումը կամ դրա արտահոսքը լաբորատորիայից։ «Գիտնականների միջև կոնսենսուս կա, որ COVID-19-ը բնական ծագում ունի։ Փորձագետները հայտարարություն են հրապարակել, որում ասվում է, որ այս պահին չկա ոչ մի ապացույց, որը կարող է աջակցել COVID-19-ի արհեստական ծագման կամ լաբորատորիայից դրա արտահոսքի մասին տեսությանը», – եզրափակել է նա։ Ուհանում կորոնավիրուսի բռնկման սկզբից ի վեր 2019 թվականի դեկտեմբերի վերջին ԶԼՄ-ներում բազմիցս տարբեր վարկածներ են հայտնվել, որ COVID-19-ի հարուցիչը կարող էր «արտահոսել» Ուհանի վիրուսաբանության ինստիտուտի լաբորատորիայից: Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետներն այս տարվա մարտին այցելել են այդ հաստատություն, այդ թվում ՝ BSL-4 առավելագույնս մեկուսացված լաբորատորիա, որի հետ էլ կապված են վիրուսի «արտահոսքի» կամ դրա հնարավոր արհեստական ծագման մասին լուրերը: