Վիկտորիա Նուլանդն արձագանքեց ԼՂ հակամարտությանը սիրիացի զինյալների ներգրավման մասին հարցին․ Ամերիկայի ձայն

Վիկտորիա Նուլանդն արձագանքեց ԼՂ հակամարտությանը սիրիացի զինյալների ներգրավման մասին հարցին․ Ամերիկայի ձայն

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հուլիսի 21- ին անցկացրել է հանձնաժողովի լսումներ “Թուրքիայի նկատմամբ Միացյալ Նահանգների քաղաքականությունը՛՛ վերնագրով, գրում է Ամերիկայի ձայնը։ Լսումներին որպես պատասխանող կողմ հանդես եկավ քաղաքական հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը, իսկ քննարկումը նախագահում էր Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Բոբ Մենենդեսը: Վերջինս լսումների ընթացքում հարց բարձրացրեց Լեռնային Ղարաբաղի վերջին հակամարտության ընթացքում Թուրքիայի ներգրավվածության, մասնավորապես սիրիացի զինյալների՝ հակամարտության գոտի տեղափոխման շուրջ: ՛՛Թույլ տվեք մեկ հարց ևս ուղղել: Արդյո՞ք տեղյակ եք, որ Թուրքիան նպաստել է Սիրիայից դեպի Ադրբեջան զինյալների տեղափոխմանը 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում պատերազմի ժամանակ ՛՛,- հարց է ուղղել սենատոր Մենենդեսը: Ի պատասխան, քաղաքական հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Նուլանդն առաջարկել է այս հարցը դարձնել առանձին քննարկման առարկա: ՛՛Կարծում եմ, որ ավելի հարմար կլիներ Ձեր նշած այս դրույթը քննարկել առանձին առիթով մեկ այլ պայմաններում, եթե դա Ձեզ համար ընդունելի է, պարոն Նախագահ՛՛,- պատասխանել է Նուլանդը: Սենատոր Մենենդեսը դրական արձագանքեց՝ հավելելով, որ դրա հետ մեկտեղ սպասում է պետքարտուղարության արձագանքին պատերազմի օրերին Ադրբեջանի կողմից թուրքական անօդաչու թռչող սարքերի կիրառման մասին: ՛՛Շատ լավ: Որպես դրա մի մաս, ես նաև անհամբեր սպասում եմ պետքարտուղարության արձագանքին, թե արդյոք ուսումնասիրել եք Ադրբեջանի կողմից պատերազմում օգտագործած թուրքական անօդաչու թռչող սարքերի գործածման հարցը: Այն ներառում էր ԱՄՆ-ում արտադրված մասեր, որը ես համարում եմ բոլորովին անընդունելի՛՛,- արձագանքել է Մենենդեսը: