ԱՄՆ-ն մինչև օգոստոսի վերջ փակ կպահի սահմանը Մեքսիկայի և Կանադայի հետ

ԱՄՆ-ն մինչև օգոստոսի վերջ փակ կպահի սահմանը Մեքսիկայի և Կանադայի հետ

ԱՄՆ իշխանությունները կորոնավիրուսի համավարակի պատճառով Կանադայի ու Մեքսիկայի հետ սահմանները փակ կպահեն մինչև օգոստոսի 21-ը: Այս մասին հայտնում է ամերիկյան CNN հեռուստաալիքը: Արգելքը վերաբերում է բոլոր այցերին, եթե դրանք «խիստ անհրաժեշտ չեն»: Բացառություններ են գործում միայն այն անձանց ու ամերիկացիների համար, ովքեր ԱՄՆ են գալիս ուսման կամ բուժման նպատակներով: