Երասխում կրակոցները ոտնահարում են քաղաքացիական բնակիչների անդորրն ու խաղաղ կյանքը. ՄԻՊ

Երասխում կրակոցները ոտնահարում են քաղաքացիական բնակիչների անդորրն ու խաղաղ կյանքը. ՄԻՊ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած խումբը հուլիսի 20-ին փաստահավաք աշխատանքներ է իրականացրել ՀՀ Արարատի մարզի Երասխ գյուղում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի ֆեյսբուքյան էջում կատարված գրառումից: Արդյունքների հիման վրա ներկայում ամփոփվում է Պաշտպանի արտահերթ զեկույցը՝ անգլերենով և ապացույցներով հիմնավորված: Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ հատուկ արձանագրում է, որ Երասխի հարևանությամբ ադրբեջանական կրակոցները հանցավոր բնույթի են, կատարվում են քաղաքացիական բնակչության կյանքի և առողջության, այլ կենսական իրավունքների համար իրական վտանգավոր եղանակով։ Դրանք ոտնահարում են քաղաքացիական բնակիչների անդորրն ու խաղաղ կյանքը: