Պուտինն ու Մերկելը հեռախոսազրույց են ունեցել

Պուտինն ու Մերկելը հեռախոսազրույց են ունեցել

Գերմանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հեռախոսազրույցը։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գոհ են ավարտին մոտեցող «Հյուսիսային հոսք 2» գազատարի շինարարությունից, հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Առաջնորդները գոհ են ավարտին մոտեցող «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարությունից։ Ռուսաստանի նախագահը նշել է այս նախագծի իրականացման գերմանական կողմի հետևողական հավատարմությունը, որը կրում է բացառապես առևտրային բնույթ և ուղղված է Գերմանիայի և Եվրամիության էներգաանվտանգության ամրապնդմանը», – ասված է հաղորդագրության մեջ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քննարկել են «Գազպրոմի» և «Նավթոգազի» միջև Ուկրաինայի տարածքով և 2024 թվականից հետո գազի փոխադրման մասին համաձայնագրի երկարաձգման հնարավորությունը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Որպես առանձին թեմա Ռուսաստանի նախագահը եւ Գերմանիայի Դաշնային կանցլերն անդրադարձել են «Գազպրոմի» և «Ուկրաինայի Նավթոգազի» միջև ուկրաինական տարածքով և 2024 թվականից հետո գազի փոխադրման մասին համաձայնագրի երկարաձգման հնարավորությանը», – ասված է հաղորդագրության մեջ: