NASA-ի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն տիեզերական մրցավազքի մեջ է Չինաստանի հետ

NASA-ի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն տիեզերական մրցավազքի մեջ է Չինաստանի հետ

Միացյալ Նահանգները տիեզերական մրցավազքի մեջ է Չինաստանի հետ, միևնույն ժամանակ շարունակում է համագործակցությունը Ռուսաստանի հետ: Այս մասին հայտարարել է NASA-ի ղեկավար Բիլ Նելսոնը: Նրա խոսքով՝ Ռուսաստանի հետ 1975 թվականի «Սոյուզ-Ապոլոն» ծրագրից սկսված համագործակցությունը շարունակվում է մինչ օրս: Խոսելով Չինաստանի տիեզերական ծրագրի մասին՝ Նելսոնը նշել է, որ դա ռազմատիեզերական բնույթ ունի: «Կարծում եմ՝ մենք Չինաստանի հետ տիեզերական մրցավազքի մեջ ենք: Նրանք ագրեսիվ են, նրանց այս հարցում լավ արդյունքներ ունեն, սակայն ես կուզեի, որ նրանք անեն այն, ինչ ժամանակին արեց Խորհրդային Միությունը՝ կուզեի, որ համագործակցեն ԱՄՆ հետ ու լինեն թափանցիկ»,- հավելել է NASA-ի ղեկավարը: