Վրաստանում կորոնավիրուսով է վարակվել ևս 2415 մարդ

Վրաստանում կորոնավիրուսով է վարակվել ևս 2415 մարդ

Վրաստանում հուլիսի 21-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2415 նոր դեպք: Ինչպես փոխանցում է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 393 հազար 360 է: Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 943 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 381 հազար 73 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 26 մարդ, ընդհանուր՝ 5618: