Շվեդիայում բանտարկյալները գերեվարել են բանտի աշխատակիցներին

Շվեդիայում բանտարկյալները գերեվարել են բանտի աշխատակիցներին

Շվեդական Հելբի բանտի երկու ազատազրկվածներ բանտի երկու աշխատակցի գերեվարել են: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: Բանտարկյալները, ովքեր դատապարտված են ծանր հանցագործությունների համար, պահանջել են իրենց համար ուղղաթիռ ուղարկել: Դեպքի վայրում աշխատում է ոստիկանությունը: Ուշագրավ է, որ Հելբի բանտը, որը նախատեսված է 98 հանցագործի համար, համարվում է անվտանգության ամենամեծ մակարդակն ունեցող կալանավայրերից: