Իլոն Մասկը վաճառում է իր վերջին տունը

Իլոն Մասկը վաճառում է իր վերջին տունը

Ամերիկյան Tesla ընկերության ղեկավար, միլիարդատեր Իլոն Մասկը վաճառքի է հանել իր վերջին առանձնատունը Բել Էյր քաղաքում (Լոս Անջելեսի արվարձան): Այս մասին հայտնում է SFgate-ը։ Սան Ֆրանցիսկոյի ծովի տեսարանով տունը կարող է 37,5 մլն դոլարով անցնել նոր սեփականատիրոջը։ «Որոշեցի վաճառել իմ վերջին տունը. սա յուրահատուկ վայր է»,- Twitter-ում գրել է Tesla-ի հիմնադիրը։ Մինչդեռ ԶԼՄ-ները գրում են, որ տան արագ վաճառքին նպաստել է լրագրողների հետաքննությունը, որի ընթացքում պարզվել է, որ Մասկը մի քանի տարվա ընթացքում նվազագույն հարկեր է վճարել: Մասնավորապես, հայտնի է, որ 2015 և 2017 թվականներին նա 70 հազար դոլարից պակաս դաշնային եկամտահարկ է վճարել, իսկ 2018 թվականին ընդհանրապես չի վճարել։ Նշենք, որ հունիսի 9-ին Մասկը հայտնել էր, որ մնացել է միայն մեկ տուն, որն այժմ աճուրդի է հանվել։