«Անկախ դիտորդը» դիմել է Վարչական դատարան` պահանջելով տուգանել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանաին

«Անկախ դիտորդը» դիմել է Վարչական դատարան` պահանջելով տուգանել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանաին

«Անկախ դիտորդը» դիմել է Վարչական դատարան` պահանջելով տուգանել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանաին Ինչպես գիտեք` ԿԸՀ-ն թերի հիմնավորված մի որոշում էր կայացրել, որով Ռոբերտ Քոչարյանի «գրքի» պաստառները պետք է հեռացվեին ու շատ քիչ բան էր արել` դատարանում այդ որոշումը պաշտպանելու համար (և դատարանը որոշումը ուժը կորցրած ճանաչեց)։ Նախորդ շաբաթ դիմել էինք ԿԸՀ նախագահին` պահանջելով տալ վարույթի նյութերի, Քոչարյանի հայցադիմումի ու ԿԸՀ առարկությունների պատճենները։ Սակայն Տիգրան Մուկուչյանը, կոպտորեն խախտելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի պահանջները` մերժել էր տեղեկատվության տրամադրումը։ Արդյունքում, Տիգրան Մուկուչյանը, հակաիրավական այդ քայլով, ոչ միայն խախտել է դիտորդություն իրականացնող կազմակերպության իրավունքը, այլև հանրությունից գաղտնի է պահել այն, թե ինչ է ԿԸՀ-ն արել Ռոբերտ Քոչարյանի պաստառները հանելու ու հավասար մրցակցությունը ապահովելու համար։ Կարող ենք ենթադրել, որ ԿԸՀ նախագահը գնում է այդ քայլին, որպեսզի հանրությունից գաղտնի պահվի այն, որ ԿԸՀ-ն էապես թերացել է իր այդ գործում։ Հիմք ընդունելով վերոգրյալը և նպատակ ունենալով պաշտպանել ընտրությունների թափանցիկությունը, մենք դիմել ենք Վարչական դատարան` պահանջելով պարտավորեցնել ԿԸՀ նապագահին տրամադրել այդ տեղեկատվությունը և վարչական պատասխանատվության ենթարկել Տիգրան Մուկուչյանին (ՎԻՎՕ 189.7 հոդվածով)։ Միաժամանակ, մեր դիտոդը վարչական դատարանում` օրենքով սահմանված կարգով ծանոթացել է գործի նյութերին (և դրանց բովանդակության հիման արվող քայլերի մասին կտեղեկացնենք առանձին)։ «Անկախ դիտորդը» շարունակում է դիտարկել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ու Վարչական դատարանին (ընտրական գործերի սահմաններում)։