«Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը իշխանության գալով կվերանայի հանրակրթության համակարգը

«Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը իշխանության գալով կվերանայի հանրակրթության համակարգը

«Մեր տունը Հայաստանն է» կուսակցության վարչապետի թեկնածու Տիգրան Ուրիխանյանը Գիտությունների ազգային ակադեմիայի հարթակից մեկնարկած նախընտրական քարոզարշավին բարձրաձայնեց կրթության և գիտության ոլորտներում երկրի առաջ ծառացած որոշ խնդիրներ: «Ծրագրերում մի առաջնայնություն ունենք՝ մեր գիտնականների հետ կապված: ԳԱԱ-ի ենթակայության տակ գործող մի շարք գիտահետազոտական ինստիտուտներ պետության կողմից շեշտակի ուշադրությանն անհրաժեշտություն ունեն: Դրանք պետք է կատարելագործվեն պետական կառավարման առավելագույն ռեժիմով, տեխնոլոգիապես բարձր մակարդակի բոլոր անհրաժեշտ պարագաներով ապահովելու, սկսած սարքավորումներից՝ ներառյալ ժամանակակից մասնագետներով: Ինչ վերաբերում է կրթությանը, ապա իշխանության գալուց օրեր անց մենք անպայման վերանայելու ենք հանրակրթության համակարգը, Բոլոնիայի համաձայնագրի մի շարք կետեր, 12-ամյա կրթության գոյությունը, ավագ դպրոցի կարգավիճակը և այլն»,- ասաց Ուրիխանյանը: Նա հայտնեց, որ իրենք այնպես կանեն, որպեսզի կրթությունն ավելի օգտակար դառնա մարդու կյանքի համար: Ուրիխանյանը նաև ընդգծեց, որ իրենք նախատեսում են ապահովել աշխատատեղեր, ինչի շնորհիվ կապահովեն նաև գործազրկության որոշակի թվով չեզոքացում: