Հայաստան դաշինքն անցողիկ շեմն էլ չի հավաքելու. հարցումների նման պատկերը կանխատեսելի է

Ընտրություններում ապօրինությունների էջը փակված է. սա թող ֆիքսեն նաև նախկին նախագահները: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՔՊ վարչության անդամ, Քաղաքացիական պայմանագրի ցուցակի 22-րդ համար Էդուարդ Աղաջանյանը: Նրա խոսքով՝ ընդդիմության մի հատվածն այն վտանգն է, որը փորձում է ընտրակեղծարարության միջոցով գալ իշխանության: «Մասնակցում են քաղաքական այնպիսի անցյալ ունեցող ուժեր, որոնք մասնագիտացել են կեղծարարության ինստիտուտում»,-նկատեց Աղաջանյանը: