Հակոբ Արշակյանը մեկնաբանեց իրեն ծեծի ենթարկելու մասին լուրերը

Հակոբ Արշակյանը մեկնաբանեց իրեն ծեծի ենթարկելու մասին լուրերը

ՀՀ բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախկին նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հակոբ Արշակյանը մեկնաբանելով իրեն ծեծի ենթարկելու լուրերը՝ հայտնեց, որ ինքը չի տուժել և ամեն ինչ նորմալ է: Այս մասին նա հայտնեց Արաբկիր վարչական շրջանում քայլերթի ժամանակ: «Որոշ սուտ լուրեր են տարածվել, թե իբր հունիսի 9-ին տեղի ունեցած միջադեպի հետևանքով ՔՊ կուսակցության որոշ անդամներ վնասվել են: Ցանկանում եմ տեղեկացնել, որ Արաբկիրի բակերից մեկում փոքրիկ միջադեպ է տեղի ունեցել, փորձել են խոչընդոտել մեր քայլերթը, իրազեկման ակցիաները, սակայն ամեն ինչ նորմալ է, չեմ տուժել, որևէ մեկը չի տուժել: Մենք շարունակել ենք իրականացնել մեր քայլերթը բակերում և այսօր էլ կրկին մեկնարկել ենք արշավը Արաբկիր վարչական շրջանից»,- նշեց Արշակյանը: Հունիսի 11-ին, վաղ առավոտյան ԶԼՄ-ներով լուրեր էին տարածվել, թե ՔՊ մի քանի անդամ, այդ թվում Հակոբ Արշակյանը ծեծի են ենթարկվել ու վնասվածքներ ստացել: