Չինաստանը դատապարտել Է ՀՀՊ-ի համակարգերի եւ միջին հեռահարության հրթիռների տեղակայումը երրորդ երկրներում

Չինաստանը դատապարտել Է ՀՀՊ-ի համակարգերի եւ միջին հեռահարության հրթիռների տեղակայումը երրորդ երկրներում

Չինաստանը հանդես Է գալիս այլ պետությունների տարածքում հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) տարածաշրջանային եւ գլոբալ համակարգեր ստեղծելու եւ միջին հեռահարության հրթիռներ ծավալելու՝ «առանձին երկրների» փորձերի դեմ: Այդ մասին հունիսի 11-ին Ժնեւի Զինաթափման խորհրդաժողովում հայտարարել Է ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարար, Պետխորհրդի անդամ Վան Ին՝ ելույթ ունենալով տեսակապով: «Չինաստանը հանդես Է գալիս առանձին երկրների կողմից հակահրթիռային պաշտպանության տարածաշրջանային եւ գլոբալ համակարգերի զարգացման եւ ծավալման դեմ, որոնք ազդեցություն են գործում ռազմավարական կայունության վրա, ինչպես նաեւ առարկում Է այլ պետություններում եւ իրենց հարող տարածաշրջաններում ցամաքային բազավորման միջին հեռահարության հրթիռների տեղակայման դեմ»,- մեջբերված Է նրա խոսքը ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: